Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 216-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 06-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող հանձնաժողով ստեղծելու մասին» N 48 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |