Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 01
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 01 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի N 01 նիստի օրակարգը.
1) «Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմ» կառավարչական հիմնարկ ստեղծելու և կառավարչական հիմնարկներ լուծարելու մասին
2) Հրազդան համայնքի «Լեռնանիստի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
3) Նվիրատվություն ընդունելու մասին
4) Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց գույք օտարելու մասին
5) Դավիթ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 0.95409 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրից 0.28174հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության մասին
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2022 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին
7) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական տուրք և (կամ) վճար վճարողների գրանցամատյանների վարման կարգը և ձևերը հաստատելու մասին
8) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը և կիրառվող արտոնությունները հաստատելու մասին
9) Գույքը որպես համայնքի սեփականություն ընդունելու մասին
10) Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի ընթացքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մասին
11) Ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին
12) Ֆինանսական նվիրատվություն ցուցաբերելու մասին
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 35 ամիս առաջ
Անթույլատրելի է,հրապարակավ քննարկել պետության կողմից օրենքով պաշտպանված անձնական տվյալները: Անբովանդակ անհիմն հարցեր տալուն վերջ տվեք: Իրավունք չունեք ծաղրել մարդու սոցիալական և առողջական  վիճակը, նրան նվաստացնելով:Եթե հաջորդ ավագանու նիաստին ևս հրապարակվեն անձնական տվյալներ և որոշ ավագանիներ իրենց կոռեկտ չպահեն, ապա համայքապետարանի  և այդ ավագանու անդամների դեմ դատական հայց կներկայացնենք:Ավագանին թույլատրելի միջոցով կարող է ծանոթանալ  կարիքավոր բնակիչի տվյալներին,սոցիալական և առողջական խնդիրների հիմնավոր փաստերին: Բայց այն հրապարակելու իրավունք չունի:Իդեպ` վերշված արարքները նաև քր. պատժելի են:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 35 ամիս առաջ
Մնում է հարցնեն, «ինչու՞ է աղմկում գետը», կամ ինչու՞ է Հայաստանի Հրազդան քաղաքում այսօր` 2022թ. հունվարի 14 ը ու այն էլ թարսի պես ուրբաթ 😂Ձեզ մնա` Սևակին կմեղադրեք, հարցնելով,թե ինչու՞ երեկ արև չկար, բայց այսօր` արև է😂Հարց են տալիս, ուղակի` հարց տալու համար:Մարդիք լավ օրից չէ, որ օգնության համար դիմել են:Դուք ով եք, որ մարդկանց անձնական կյանքը հրապարակավ քննարկեք, կրկնում  եմ, իրավունք չունեք օրենքով պաշտպանված անձնական տվյալները քննարկեք, փորձեք մարդկանց նվաստացնել:Խորհրդակցությունների ժամանակ ձեր հարցերը տվեք, կամ ֆին. բաժնի տեղը չգիտեք՞, դիմեք ու պարզաբանում ստացեք:
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner