Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով հաստատված կարգերով, հիմք ընդունելով Տիգրան Մկրտչյանի 2022 թվականի հուլիսի 14-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 20228WZ6GV ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2023 թվական նոյեմբերի 13-ի թիվ 80 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հարավային թաղամասում գտնվող 07-001-0628-0001 ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամաս 12/9:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վ․ Աղբյուրակ փողոցի 7 տան բնակիչ Տիգրան Մկրտչյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի 12/9 հասցեում գտնվող 25․41քմ արտաքին մակերեսով բնակելի նպատակային նշանակության ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Ավտոտնակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 25․41 քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: