Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 182
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 182


Զեկ. ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.

1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող ցեմենտից 450 կիլոգրամ ցեմենտ և 2 խորանարդ մետր ավազ տրամադրել «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թիվ 5 գրադարանի աստիճանների վերանորոգման նպատակով:
2. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող ցեմենտից 10 տոննա ցեմենտ և 64 խորանարդ մետր ավազ տրամադրել «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ «Շառլ Ազնավուրի» անվան զբոսայգում բարեկարգումներ կատարելու նպատակով:
3. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող ցեմենտից 2000 կիլոգրամ ցեմենտ և 6 խորանարդ մետր ավազ տրամադրել «Հրազդան համայնքի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ բակի վերանորոգման նպատակով:
4. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող ցեմենտից 250 կիլոգրամ ցեմենտ տրամադրել «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկի վերանորոգման աշխատանքների նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner