Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N16 նիստի օրակարգը. 1) Հրազդան համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը/ ներկայացվող պահանջները սահմանելու մասին 2) Հրազդան համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու մասին 3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 4) Հրազդան համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 5) «Հրազդանի դրամատիկական թատրոն–մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 6) «Հրազդանի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 7) Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 8) Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 9) Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 10) Հրազդանի համայնքապետարանի Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 11) Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 12) Անշարժ գույքի հարկի չափից ավել վճարված գումարը վերադարձնելու մասին 13) Փոխադրամիջոցի գույքահարկի չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին 14) Հրազդան համայնքի ավագանու նիստի օրը սահմանելու մասին 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |