Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Սույն թվականի ապրիլի 14-ին Հրազդանի համայնքապետարանի և <ԷԿՈՓԱԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ> հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը փաթեթավորման թափոնների կառավարման պիլոտային ծրագրի իրականացումն է: Պիլոտային ծրագիրը նախատեսում է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ներդնել փաթեթավորման թափոնների կառավարման համապարփակ համակարգ, որը ենթադրում է թուղթ/ստվարաթուղթ, պլաստիկ, ապակի և թիթեղյա թափոնների տարանջատում, հավաքում, տեղափոխում, տեսակավորում և վերամշակում:
Նախատեսվում է տեղադրել 70 թափոնաման 35 վայրում, իրականացնել բնակիչների իրազեկման և ներգրավման աշխատանքներ: |