Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սուսան Մկրտչյանի 2025 թվականի մարտի 20-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նոյեմբերյան փողոցի թիվ 10 տան բնակիչ Սուսան Մկրտչյանին պատկանող (Ժողովրդական պատգամավորների Հրազդանի Քաղխորհրդի գործկոմի 1992 թվականի հուլիսի 29-ի արձ․ թիվ 70 քաղվածք) Հրազդան քաղաքի Բ3/4 թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0674-0002) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Վ․Մամիկոնյան փողոց, 7։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: