Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 1-ին հոդվածով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 101-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով. 1. Լուծել Նելլի Նորիկի Սարգսյանի հետ 2010 թվականի փետրվարի 04-ին կնքված Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23-ի փողոց 17 հասցեում գտնվող 384.0 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը: 2. Նելլի Նորիկի Սարգսյանին ազատել կառուցապատման իրավունքի պայմանագրի հիման վրա գոյացած վարձավճարի (վճարի) գծով պարտավորությունների կատարումից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |