|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 փետրվարի 2019 թվականի N 19 |
ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ԶԵՂՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի, հիմք ընդունելով Հրազդան համայնքի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ, արվեստի և երաժշտական դպրոցներ հաճախող սոցիալապես անապահով երեխաների տեղական վճարները ուսումնասիրելու և զեղչելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 12-ի թիվ 1 արձանագրությունը և Հրազդան համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Զեղչել Հրազդան համայնքի ենթակայության «Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ հաճախող երեխաների տեղական վճարները 50 տոկոսի չափով 2019 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը և «Թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ հաճախող երեխայի տեղական վճարը 50 տոկոսի չափով մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը: 1) Էլեն Երվանդի Մայիլյան (Ե.Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց) 2)Լիլիթ Երվանդի Մայիլյան (Ե.Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց) 3) Մերի Ռաֆայելի Դավթյան (թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն) 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|