Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Լևոն Պետրոսյանի 2023 թվականի մայիսի 19-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի 9 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Լևոն Սամվելի Պետրոսյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 47 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21022023-07-0050, գաղտնաբառ՝ E2LT8UARKWHG) 360.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12052023-07-0210, գաղտնաբառ՝ E4DZTJ1EICHM) Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 47/3 հասցեում գտնվող 24.0քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը՝ 164 100 (մեկ հարյուր վաթսունչորս հազար մեկ հարյուր) դրամ կադաստրային արժեքով։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |