Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի. 1.Հրազդան համայնքում գործող համատիրություններին անհատույց օտարել Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող 0,44 մմ հաստությամբ ցինկապատ ալիքավոր (պրոֆնաստիլ) 2000 (երկու հազար) քառակուսի մետր թիթեղ և 1000 (հազար) քառակուսի մետր գլանափաթեթային ջրամեկուսիչ նյութ (իզոգամ) բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգելու նպատակով՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |