Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Մհեր Մկրտչյանի 2023 թվականի օգոստոսի 7-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս թիվ 317/18 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 315 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչ Մհեր Առաքելի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N05062018-07-0080, գաղտնաբառ` TJJNEJJYHRBR) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 44.2քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 127 700 (մեկ հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |