Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Երիտասարդական թաղամասով անցնող 4200մ. ձգվածությամբ քայքայված և անանցանելի ճանապարհը տասնամյակներով անհարմարություն է պատճառել բնակիչներին: Ժամանակին Մ4 մայրուղուն փոխարինած ճանապարհը կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվեց: Այս տարի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվել են Լեռնանիստ – Երիտասարդական խաչմերուկից: Հիմնանորոգված ճանապարհը շրջանցիկ կերպով իրար է կապում Կոճոռ, Լեռնանիստ, Երիտասարդական թաղամասերը: Ավելի քան 70 տարի չվերանորոգված, բայց առանցքային նշանակություն ունեցող ճանապարհի ասֆալտապատումը նշանակալի քայլ էր տեղի բնակիչների կյանքի որակի բարելավմանն ընդառաջ:
Հրազդանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակիցները, համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին լայնածավալ ծառատունկ: Կենսունակությունը կորցրած, ծերացած և ոչ պիտանի ծառերը փոխարինվեցին առավել արժեքավոր, մշտադալար ու երիտասարդ ծառերով: Բնապահպանական նկատառումներից ելնելով քաղաքի կանաչապատման գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |