Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Կարեն Խաչատրյանի 2023 թվականի ապրիլի 18-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Մարշալ Բաղրամյան թաղամաս 115/5 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի թիվ 11 բնակարանի բնակիչ Կարեն Սերգեյի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական 1077763, տրված՝ 2005 թվականի փետրվարի 15-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 30.82քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 137 000 (մեկ հարյուր երեսունյոթ հազար) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |