Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ բարձրաշնորհ Սրբազան Հայր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի 2023 թվականի հունվարի 16-իՍ-81 գրությունը. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 8.4.3.51 «Կրոնական և հասարակական այլ ծառայություններ» ծրագրի 4729 հոդվածով «Այլ նպաստներ բյուջեից» նախատեսված ծախսերից 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել Կոտայքի թեմի սոցիալական աջակցության ֆոնդին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |