Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 134 շենքի 29 բնակարանի բնակիչ Գևորգ Գևորգյանի 2022 թվականի մարտի 30-ի N Կ-528, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 42 շենքի 28 բնակարանի բնակիչ Սահակ Գրիգորյանի 2022 թվականի ապրիլի 7-ի N Կ-581 և Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 42 շենքի 18 բնակարանի բնակիչ Սևան Նահապետյանի 2022 թվականի ապրիլի 15-ի N Կ-619 դիմումները. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 33200 /Երեսուներեք հազար երկու հարյուր/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 42 շենքի 18 բնակարանի բնակիչ Սևան Նահապետյանին, 55582/Հիսունհինգ հազար հինգ հարյուր ութսուներկու/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 42 շենքի 28 բնակարանի բնակիչ Սահակ Գրիգորյանին և 20980 /քսան հազար ինը հարյուր ութսուն/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 134 շենքի 29 բնակարանի բնակիչ Գևորգ Գևորգյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |