Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 152
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 152


Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Վորոժ Ստեփանյանի 2021 թվականի մայիսի 25-ի դիմումը.

1. Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի Այգեգործական զանգվածի 6-րդ փողոց 4 հասցեում գտնվող այգետնակի սպասարկման համար Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Չարենցի փողոց թիվ 41ա տան բնակիչ Վորոժ Մանուկի Ստեփանյանի կողմից փաստացի օգտագործվող 199.8 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում չընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չգտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել փաստացի օգտագործող՝ Վորոժ Մանուկի Ստեփանյանին, տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով ։
2.Հողամասի սահմանները որոշվում են <<ԳԵՈԼԵՆԴ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված հողամասի հատակագծով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner