Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանի 2022 թվականի օգոստոսի 04-ի N Ս-2292 դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ № 2154015) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 73 հասցեում գտնվող թիվ 16 մանկապարտեզի շենքից 160,45 քառակուսի մետր մակերեսով տարածքը 10 (տասը) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |