Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Զոյա Ալավերդյանի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 202/11 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 204 շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Զոյա Գուրգենի Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122023-07-0107, գաղտնաբառ՝ PFPAHNYCJU8E) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 49.6քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 143 300 (մեկ հարյուր քառասուներեք հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |