|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 դեկտեմբերի 2021 թվականի N 201 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 66-րդ հոդվածով և հիմք ընդունելով թիվ 26 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի N29-Ա որոշումը. 1.Ստեղծել Հրազդան համայնքի ավագանու հետևյալ խմբակցությունները. 1) «Ապրելու երկիր» խմբակցություն, 2) «Լուսավոր Հայաստան» խմբակցություն, 3) «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցություն, 4) «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն: 2.Առաջարկել ավագանու խմբակցություններին համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, կազմը, խմբակցության ղեկավարի և քարտուղարի անուն ազգանունները: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |
Կողմ -22 ԱՍԱՏՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄՈՆԹԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ՏՈՆՈՅԱՆ ՄԵՐԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|