Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԷՔՍՊԵՐՏ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված գնահատման հաշվետվությունը. 1. Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը` 1) 7,4 տոննա ապամոնտաժված չուգունե մարտկոցներ` մեկնարկային գինը սահմանելով 222.000 դրամ, 2) 6.38 տոննա ապամոնտաժված ալյումինե պռոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ` մեկնարկային գինը սահմանելով 3509000 դրամ: 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով: 3.Աճուրդի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5% չափով: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |