Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով. 1.Ընդունել Նվեր Սպարտակի Մարգարյանի կողմից Հրազդանի համայնքապետարանին նվիրատվության կարգով հատկացված KAMAZ 65115-D3 ЭД405 մակնիշի (նույնականացման համար՝ XOJ58041280002086, արտադրման տարեթիվը՝ 2008) ճանապարհային կոմբինացված մեքենան: 2.Սահմանել, որ մեքենայի ներմուծման, հաշվառման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի բյուջեի միջոցներով: 3.Սույն որոշման 1-ին կետում նշված մեքենայի նկատմամբ համայնքի իրավունքը գրանցվելուց հետո մեքենան անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկին: |