|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 դեկտեմբերի 2019 թվականի N 183 |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի N 526-Ն որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետով. 1. 2020 թվականի Ամանորյա միջոցառումները կազմակերպելու, ինչպես նաև Ամանորյա միջոցառումների շրջանակներում համայնքի փողոցների և գլխավոր տոնածառի զարդարման համար ապրանքների ձեռքբերումը իրականացնել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին ապրանքների /զարդեր, լույսեր, խաղալիքներ/ ձեռքբերման համար պայմանագիր կնքել Ա/Ձ Մարիամ Հակոբյանի հետ` 1 985 000 /մեկ միլիոն ինը հարյուր ութսունհինգ հազար/ դրամ արժողությամբ և միջոցառումների ծառայության մատուցման պայմանագիր կնքել <<Բեմել>> ՍՊ Ընկերության հետ` 4 220 000 /չորս միլիոն երկու հարյուր քսան հազար/ դրամ արժողությամբ: |
Կողմ -11 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՎԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՄԵԼՍԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՆՎԵՐ ԼԵՎՈՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ ՌՈՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՎԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|