Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143 -րդ հոդվածի 9-րդ մասով, Կառավարության 2011թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն և 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1597-Ն որոշումներով, հիմք ընդունելով Մխիթար Գարսևանյանի 2022 թվականի մայիսի 11-ի դիմումը. 1.Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 1-ին փողոցի 8-րդ նրբանցք թիվ 43 տան բնակիչ Մխիթար Վալոդյայի Գարսևանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26052017-07-0028 գաղտնաբառ՝ B99CXRDFINRB) Սոլակ գյուղում գտնվող 0.0045հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 07-060-0526-0007/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|