Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ, 85-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն` համաձայն հավելվածի: 2.Թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարին 2023 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել ավագանու որոշմանը չհակասող վերաբաշխումներ՝ բյուջեի 20 տոկոսի չափով: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |