Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հայկ Գալստյանի 2025 թվականի հունվարի 22-ի դիմումը․
1․Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 5 շենքի թիվ 26 բնակարանի բնակիչ Հայկ Գալստյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 25-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 4731, ժառանգական գործ N 74) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամաս հասցեում գտնվող գույքին (կադաստրային համար՝ 07-001-092-098) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 4-րդ փողոց, 76։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: