Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների տարածքների վարձակալության տրամադրման դեպքում ամսական վարձավճարը սահմանել 1 քառակուսի մետրի համար 500 ՀՀ դրամ, բացառությամբ սույն որոշման 2-րդ, 3-րդ , 4-րդ, 5-րդ կետերի:
2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկի, «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» բյուջետային հիմնարկի մարզադահլիճների՝ մինչև 3 ժամ տևողությամբ ուսումնամարզական միջոցառումներ, հուշամրցաշարեր և այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար՝ 25 000 ՀՀ դրամ: 3 ժամից ավել տևողությամբ միջոցառումների համար 25 000 ՀՀ դրամ վարձավճարին ավելացնել յուրաքանչյուր ժամի համար՝ 5000 ՀՀ դրամ: Ամսական վարձավճարը սահմանել 35 000 ՀՀ դրամ:
3. «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար օրական 40 000 ՀՀ դրամ:
4. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի Գևորգ Կարապետյանի անվան դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար օրական 100 000 ՀՀ դրամ:
5. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «Հովհաննես Հաջինյանի անվան արվեստաց սրահ» դասասենյակի՝ հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, դասընթացներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար օրական 20 000 ՀՀ դրամ:
6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով ներկայացված տարածքները կրթական, գիտական, մշակութային, դաստիարակչական և բարեգործական միջոցառումներ կազմակերպելու նպատակով տրամադրվում է անվճար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: