Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Գնել Սախոյանի 2025 թվականի հունիսի 25-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Սոլակ գյուղի 6 թաղամասի թիվ 10 տան բնակիչ Գնել Սախոյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հունիսի 17-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ 2959-ով, ժառանգական գործի համար՝ 64) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող հողամասին (կադաստրային համար՝ 07-060-042-028) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 7-րդ փողոց,20:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: