Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մարինե Խաչատրյանի 2024 թվականի նոյեմբերի 25-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի թիվ 88 տան բնակիչ Մարինե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23032023-07-0162, գաղտնաբառ՝ SBRAFN1I4Q2H) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 330/3։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: