Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Սույն թվականի օգոստոսի 28-ին տեղի ունեցավ Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 103/2 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլը: Ներկայացվեց էսքիզային նախագիծը ըստ որի նախատեսվում է կառուցել 6 հարկանի շենք, որի նկուղային հարկը կծառայի որպես ավտոկայանատեղի, 1-3 հարկերը որպես գրասենյակային տարածքներ իսկ 4-6 հարկերը բնակելի հատված: Հրազդանի համայնքապետարանը տալիս է իր նախնական համաձայնությունը նախատեսվող գործունեությանը:
Հրազդանի համայնքապետարանը եղանակային բարենպաստ պայմաններին զուգընթաց իրականացնում է համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառուցված կամ տեղադրված շինությունների ապամոնտաժման, անօրինական զավթումների հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքներ:
Զեկուցվեց նաև ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին: |