Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ, 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Շահեն Պետրոսյանի լիազորված անձ Անթառամ Աբրահամյանի 2024 օգոստոսի 30-ի դիմումը․
1․ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս, Նովոկուբանսկի շրջ․, ստ․-ցա Պրոչնոոկոպսկայա, Տոլստոյ փողոցի թիվ 54 տան բնակիչ Շահեն Պետրոսյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ, նոտարական տարածքի նոտարի կողմից 2024 թվականի օգոստոսի 26-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում N 2076, ժառանգական գործ N 153) Կոտայքի մարզի Ջրառատ գյուղում գտնվող բնակելի տան (ծածկագիր՝ 07-056-0014-0006) հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Ջրառատ, 3-րդ փողոց, 8։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: