Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետով.
1.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 270․7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0110-0001-ից) հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա, 187/3 հողամաս:
2.Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա, 187/3 հասցեում գտնվող 270․7քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատումից փոփոխել ընդհանուր օգտագործման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: