Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Աղաբեկ Աշոտի Թովմասյանի 2024 թվականի հունիսի 3-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 74 շենքի թիվ 21 բնակարանի բնակիչ Աղաբեկ Աշոտի Թովմասյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12032021-07-0101 գաղտնաբառ՝ DQAGXVMHBDP1) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/2 հասցեում գտնվող 62.6քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16052024-07-0048, գաղտնաբառ՝ NBYHK4JDFQGA) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ փողոց 18/3 հասցեում գտնվող 5.3քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը՝ 15 400 (տասնհինգ հազար չորս հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |