Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Կամոյի փողոց 55/4 հասցեում գտնվող 28.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 0624-0017), 2) Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Սպանդարյան փողոց 68/1 հասցեում գտնվող 118.5քմ մակերեսով (ծածկագիր՝ 0623-0085): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |