Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 219 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 1-ի: 2. Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 09-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 229 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N 2-ի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |