Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերով, 14-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով, 16-րդ հոդվածով. 1.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների (նախադպրոցական ուսումնական հաստատություններ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 4400 (չորս հազար չորս հարյուր) հայկական դրամ: 2.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար սահմանել 3000 (երեք հազար) հայկական դրամ , նկարչական բաժնում` 2000 (երկու հազար ) հայկական դրամ: 3.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության <<Վ. Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն>> բյուջետային հիմնարկի ծառայություններից օգտվող մեկ երեխայի համար մատուցված ծառայությունների դիմաց տեղական վճարի չափը սահմանել. 1) թաեքվոնդո մարզաձևի համար -4000 (չորս հազար) հայկական դրամ, 2) ձյուդո մարզաձևի համար-2000 (երկու հազար) հայկական դրամ, 3) բռնցքամարտ մարզաձևի համար-3000 (երեք հազար) հայկական դրամ, 4) բազկամարտ մարզաձևի համար-2000 (երկու հազար) հայկական դրամ, 5) ծանրամարտ մարզաձևի համար-3000 (երեք հազար) հայկական դրամ: 4.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոսկոսի չափով հետևյալ դեպքերում. 1)միևնույն ընտանիքից երկու և երեք երեխաների հաճախելու դեպքում ` երկրորդ և երրորդ երեխաների համար, 2) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 3) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 4) դատարանի վճռով ծնողներից մեկին անգործունակ ճանաչված ընտանիքների երեխաների համար, 5)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար: 5.Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և արվեստի դպրոցներ) ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափը նվազեցնել 50 տոկոսի չափով. 1) չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար, 2) միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, 3)Արցախյան ազատամարտի մասնակիցների, հիվանդության և աշխատանքային հաշմանդամության կարգ ունեցող ծնողների երեխաների համար: 6. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար տեղական վճարի վճարումից ազատել: 7. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկ և «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկ հաճախող երեխաների մարզումներն ու ուսուցումն իրականացնել անվճար: 8. Սույն որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն սույն որոշման 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ծառայություններից օգտվողների կողմից համապատասխան արտոնությունը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում` փաստաթղթերը ներկայացնելուն հաջորդող ամսվա 1-ից: 7. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների կողմից 2019 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափերը եվ կիրառվող զեղչերի չափերը հաստատելու մասին» N 164-Ն որոշումը: 9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին: |