Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, սեպտեմբերի 28-ի թիվ 1831-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումներով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ մասով հաստատված կարգերով , հիմք ընդունելով Արմեն Թորոսյանի 2024 թվականի հունվարի 18-ի դիմումը, Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված «ԳԵՈԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից չափագրված և տրված շինության, դրա սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ հողամասի հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023V6BGTX ծածկագիրը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի մարտի 3-ի թիվ 13 մասնագիտական եզրակացությունը.
1.Հրազդան համայնքին պատկանող Հրազդան քաղաքում գտնվող 07-001-0304-0075-ից ծածկագրով գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Զորավար Անդրանիկի պողոտա 91/3:
2.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 5 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Արմեն Թորոսյանի կողմից ինքնակամ կառուցված Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 91/3 հասցեում գտնվող 6.60քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության աստիճանահարթակը ճանաչել օրինական:
3.Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 91/3 հասցեում գտնվող 6.6քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից փոփոխել հասարակական կառուցապատման:
4.Աստիճանահարթակը և դրա սպասարկման ու պահպանման համար նախատեսված 6.6քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը գրանցել որպես Հրազդան համայնքի սեփականություն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: