Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ, 7-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Արմեն Հունանյանի 2025 թվականի մայիսի 8-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցք թիվ 14 տան բնակիչ Արմեն Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15042025-07-0194, գաղտնաբառ՝ BXM6V9AJGUEK) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 551/20 հասցեում գտնվող հողամասի 0․07500 հա մակերեսով առանձնացվող մասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 551/30, իսկ 0.08733 հա մակերեսով մասինը թողնել նույնը՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս, 551/20։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: