Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը և Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 228/70 բնակարանի բնակիչ Արսեն Սարիբեկյանի 2022 թվականի նոյեմբերի 17-ի Դ-451 դիմումը. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի «Հրազդան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 28-Ն որոշմամբ հաստատված բյուջեի հավելվածում 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 50 000 /հիսուն հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի 228/70 բնակարանի բնակիչ Արսեն Սարիբեկյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |