Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2020 թվականի հուլիսի 08-ին տրված Անշարժ գույքի՝ ավտոտնակի նվիրատվության պայմանագիրը( գրանցված գրանցամատյանում թիվ 1027) և Խաթուն Աջամյանի 2020 թվականի սեպտեմբերի 03-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 216 շենքին հարող տարածք թիվ 17 հասցեում գտնվող, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 343 տան բնակչուհի Խաթուն Աջամյանին պատկանող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 20.8քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 60 100 /վաթսուն հազար մեկ հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |