Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Նորիկ Մնացականյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 192 տան բնակիչ Նորիկ Մնացականյանին պատկանող (<<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ Կոտայքի մարզային մասնաճյուղ արխիվային քաղվածք N Կ-747, տրված՝ 2024 թվականի հունիսի 28-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Աթարբեկյան թիվ 192 թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վանատուր թաղամասի Պուրակային փողոց, 11-րդ նրբանցք, 14։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: