Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-66-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 42-րդ կետերով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 05-ի N 71 որոշումը. 1. Հաստատել «ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի Պերճ Բադալյանի անվան մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, «ՀՀ Կոտայքի մարզի Լեռնանիստի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտերը համաձայն N 1 և N 2 հավելվածների: 2. Միացման ձևով վերակազմակերպվող ընկերության գործունեության դադարման պետական գրանցումից հետո, մեկամսյա ժամկետում Հրազդան համայնքի ավագանու կողմից հաստատված փոխանցման ակտի համաձայն` «Հրազդանի դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն ընդունում է, իսկ միացող ընկերությունները հանձնում են առկա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը, հաշվարկները: 3. Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտի միջոցով, որն ստորագրվում է կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |