Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 253
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 190
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2024 թվականի N 190

ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով.

      1. Հավանություն տալ 2025 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով`
  1) «Բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենայի ձեռքբերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:       
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 000 000 (քառասունհինգ միլիոն) ՀՀ դրամ:  
   2) «Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային, թիվ 5-րդ, 8-րդ (հատված), 13-րդ, 14-րդ, 3-րդ (հատված), փողոցներ և 5-րդ փողոց 2-րդ նրբանցք, Կենտրոն թաղամասի ներթաղամասային փողոցներ (Ա.Ալավերդյան փողոց, Կենտրոն թաղ. Թիվ 70Ա շենքից դեպի` Զ. Անդրանիկի պողոտա, Սպորտդպրոցից դեպի Զ. Անդրանիկի պողոտա), Միկրոշրջան թաղամասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Հարավային թաղամասի Մ.Ավետիսյան, Տ.Պետիկյան, Ա.Խաչատրյան, Պ.Դուրյան փողոցների, Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան, Կենտրոն և Հարավային թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և Լեռնանիստ բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:       
 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 859 658 196 (երկու միլիարդ ութ հարյուր հիսունինը միլիոն  վեց հարյուր հիսունութ հազար հարյուր իննսունվեց)  ՀՀ դրամ:      
   3) «Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան թաղամասում երաժշտական դպրոցի կառուցման աշխատանքների իրականացում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին:
 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 360 000 000 (երեք հարյուր վաթսուն միլիոն) ՀՀ դրամ:         
    2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


Կողմ -13

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԻ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼԵՎՈՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՂԵՎՈՆԴ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ

ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner