Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 21/5 հասցեում գտնվող 431.66քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0316-0010-ից), 2)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Հացագործների փողոց 1-ին նրբանցք 8/1 հասցեում գտնվող 37.4քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0669-0024), 3)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 519/1 հասցեում գտնվող 511.9քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0329-0019), 4)Հրազդան քաղաքի Մուշ թաղամաս 73/4 հասցեում գտնվող 196.9քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0503-0001-ից), 5)Հրազդան համայնքի Քաղսի գյուղի 10-րդ փողոց 4/2 հասցեում գտնվող 887.3քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-063-0047-0003-ից), 6)Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Ս.Շահումյան փողոց 304/4 հասցեում գտնվող 109.4քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0009-0001,0002-ից): 7)Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող 129.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0548-0023-ից): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |