Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 215
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1206
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2024 թվականի N 1206

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 24-ի N 39-Ն որոշումը.

1.Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկումներ:
2.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարությունը՝ համաձայն հավելվածի:
3.Ապահովել համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում Հրազդան համայնքի ավագանու` Հրազդան համայնքի տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների անցկացման վերաբերյալ հայտարարության տեղադրումը, ինչպես նաև համայնքի բնակիչներին օրենքով սահմանված կարգով իրազեկելը:
4.Սույն որոշման կատարումն ու պատասխանատվությունը դնել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ - զարգացման ծրագրերի պատասխանատու Վանուհի Բարեղամյանի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.64 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner