Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Զարուհի Մկրտչյանի 2025 թվականի հունիսի 24-ի դիմումը.
1.Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղի 2 փողոց թիվ 6 տան բնակիչ Զարուհի Մկրտչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2173397, տրված՝ 2004 թվականի ապրիլի 30-ին) Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, գյուղ Սոլակ, 4-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 15:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: