Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 10
 
Համար 10Ամսաթիվ 20/05/2024 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:

                Այս տարի Հրազդան համայնքը պատրաստվում է մեծ շուքով տոնելու իր հոբելյանական 65 ամյակը: Տարին հագեցած կլինի մասսայական միջոցառումներով, սպորտային մրցաշարերով  ու տարաբնույթ  մրցույթներով: Այս ամենը կկրի շարունակական բնույթ ու կտևի մինչև տարեվերջ: Միջոցառումների մեկնարկը կտրվի հունիսից, իրենց ելույթներով հանդես կգան քաղաքի պարային համույթները, համերգ-միջոցառումներին իրենց մասնակցությունը կբերեն քաղաքի երգիչ-երգչուհիները: Իսկ բուն հոբելյանական միջոցառումը տեղի կունենա հուլիսի 27-ին: Կլինի պաշտոնական ընդունելություն, որին կհաջորդի շրջայց քաղաքում, տաղավարների ներկայացում ըստ բնակավայրերին բնորոշ ուտեստների ցուցադրությամբ ու համտեսով: Հոբելյանական միջոցառումը կեզրափակվի գալա համերգով , որին կմասնակցեն Երևանից հրավիրված երգիչներն ու երգչուհիները,  այն տեղի կունենա Սահմանադրության հրապարակում, տոնական համերգը կամփոփվի հրավառությամբ:
   Քննարկվեցին նաև այլ հարցեր , համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner