Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 330
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1111
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2025 թվականի N 1111

ԱՐՄԵՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՆԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի զեկուցագիրը՝ Արմեն Վլադիմիրի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հրազդան համայնքի, Հրազդան քաղաքում հաշվառված՝ RANGE ROVER 4.4 մակնիշի, 35ZU864 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2023-2025 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 477 070 (չորս հարյուր յոթանասունյոթ հազար յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 404 229 (չորս հարյուր չորս հազար երկու հարյուր քսանինը) դրամ ապառք, 72 841 (յոթանասուներկու հազար ութ հարյուր քառասունմեկ) դրամ տույժ,

1. Արմեն Վլադիմիրի Նազարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2.Վարչական վարույթի լսումների օրը նշանակել 2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 14։40-ին։

3.Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արմեն Վլադիմիրի Նազարյանին։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Հայկ Հայրապետյանի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Թումոյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner