Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Երվանդ Մխիթարյանի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N Ս-2171 դիմումը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի «Հրազդան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածում «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» /4819/ հոդվածով նախատեսված ծախսերից որպես նվիրատվություն 2021 թվականի հունվար ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ յուրաքանչյուր ամիս 60000/վաթսուն հազար/ դրամ փոխանցել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը: 2.Սույն որոշման կատարման ապահովումը վերապահել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին: |