Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ֆրունզե Սուքիասյանի 2024 թվականի ապրիլի 11-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 130 շենքի թիվ 8 բնակարանի բնակիչ Ֆրունզե Սուքիասյանին պատկանող (այգեգործի անդամատոմս N 563, տրված՝ 1992 թվականի սեպտեմբերի 25-ին) Հրազդան քաղաքի Աղբյուրակ այգեգործական զանգվածում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 4-րդ փողոց, 4-րդ նրբանցք 28:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: